Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

թ

Թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսն ու նրա ամուսինը՝ հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանը երկրորդ անգամ են ծնողներ դարձել. զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Ադիրա Ռիվեր։ Զույգը սոցցանցերում կիսվել է լուրով՝ հրապարակելով ընտանեկան լուսանկար։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

«Ուրախ եմ հայտնել, որ մեր տունը լցված է սիրով. երջանիկ և առողջ աղջիկ և երջանիկ ու առողջ մայր: Ես շնորհակալ եմ դրա համար: Սերենա, դու ինձ ևս մեկ անզուգական նվեր ես տվել՝ դու լավագույնն ես»,- գրել է Օհանյանը Instagram-ում:

Սերենա Ուիլյամսը և Reddit հանրահայտ առցանց հարթակի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հանդիպել են 2015 թվականին, երկու տարի անց նրանք դուստր են ունեցել՝ Ալեքսիս Օլիմպիան։ Երկու ամիս անց Սերենան և Ալեքսիսն ամուսնացել են Նոր Օռլեանում։

--00--ԼՀ