Տարածաշրջանում շրջափակման մասին պնդումներն անընդունելի են․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ Պետդեպին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

դ

Ադրբեջանն ի գիտություն է ընդունում տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը այդ մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում․



«Տարածաշրջանում շրջափակման մասին պնդումներն անընդունելի են։ Իրավիճակը բնավ մարդասիրական չէ, այլ ավելի շատ քաղաքական բնույթ է կրում։ Անընդունելի են «Աղդամ-Խանքենդի» ճանապարհի օգտագործմանը զուգահեռ Լաչինի ճանապարհով երթևեկությունն ակտիվացնելու մասին հայտարարությունները»,- ասվում է հայտարարության մեջ



Ադրբեջանի ԱԳՆ-ից նշում են՝ ամերիկյան կողմին քաջ հայտնի է, որ Ադրբեջանը իբրև բազմիցս հայ բնակիչներին հրավիրել է հանդիպումների․ «Հայկական կողմը խուսափել է պայմանավորվածություններից «ապօրինի նախապայմանների կիրառմամբ և տարբեր պատրվակներով»։



Ադրբեջանից ևս մեկ անգամ հայտնել են՝ իբրև վճռական են են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման հարցում։



--00—ՍՊ