Ալիկ Սարգսյանի փեսան` Հայկ Մարությանի թիմում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

 Չնայած Հայկ Մարությանն օրերս հայտարարեց, թե բացառում է ընտրություններից հետո ՔՊ-ի եւ նախկինների հետ համագործակցությունը, սակայն դա չի խանգարում, որ իր թիմում ընդգրկի նաեւ նախկինների ազգականների, բարեկամների, իսկ կոնկրետ դեպքում՝ նախկինների ցույցերին «մարդ տանելու» գործին լծված Հայկ Խաչատրյանին:

Վերջինս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փեսան է, Հայկոյի քաղաքապետության օրոք ղեկավարել է աշխատակազմը, ապա նշանակվել թաղման բյուրոյի ղեկավար, իսկ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուց մոտ մեկ ամիս հետո՝ 2022-ի հունվարին, ազատվել է։ Ազատման պատճառն էլ կարծես եղել է այն, որ պատերազմից հետո ընդդիմության նախաձեռնած Դիմադրության շարժման հանրահավաքներին մարդ է տարել, եւ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի իր թիմակիցներին վստահեցրել է, որ դրա վերաբերյալ ինքն ապացույցներ ունի։ Նախօրեին՝ Նուբարաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ, Խաչատրյանն ուղեկցում էր Մարությանին։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ