3 օրում արձանագրվել է 38 ավտովթար. 3 մարդ զոհվել է, 48-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

timthumb-9-3

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 1-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, ֆիզիկական ներգործության՝ 11, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության, հոգեկան ներգործության, շորթման, խուլիգանության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 5-ական, պետական ունեցվածքի գողության, վնասված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության փորձի, մարդու առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենքի կրման կանոնները խախտելու, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, թմրամիջոցի մաքսանենգության ու ինքնավնասման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, այլ հանցագործության՝ 2, բնակարանային գողության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 3 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ՅՄ