Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք. Քրիստինա Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

l-5dGfDxKgXK

5 տարի է անցել քո հեռանալուց: Ինստագրամի իր էջում գրում է Շառլ Ազնավուրի հարսը՝ Քրիստինա Ազնավուրը։

«Այդ պահից ի վեր աշխարհը դադարեց նույնը լինել: Գիտեմ՝ քո կյանքում դու շատ սարսափելի բաներ ես տեսել, եւ ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես կարողացել պահպանել այսքան հույս եւ սեր կյանքի հանդեպ:

Առանց քեզ անցկացրած այս տարիների ընթացքում բոլորս, ասես, որբացած լինենք, հատկապես՝ հայ ազգը, որը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք…»:

--00—ՅՄ