Արցախից բռնահանված 198 բուժառու կա ՀՀ-ի ԲԿ-ներում, նրանցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 44-ինը՝ ծանր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,24News 

Շարունակվում է միանվագ գումարների փոխանցումը ինչպես չափահասներին, այնպես էլ անչափահասներին։ Հերթական տվյալների ամփոփումը կլինի ընթացիկ շաբաթվա ավարտին։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և  կարևորեց բանկային քարտերի ձեռքբերումը։

Բաղդասարյանը նշեց, որ այսօրվանից քաղաքացիական միգրացիայի ծառայությունը դադարեցնում է էլեկտրոնային շտեմարաններում  նոր հաշվառման գործընթացը։

«Բայց եթե այս գործընթացը բաց եք թողել կարող եք մինչև հոկտեմբերի 24-ը դիմել  համայնքապետարաններ, վարչական կենտրոններ, որտեղ այդ գործընթացը կշարունակվի»,-ասաց խոսնակը։

Խոսելով առողջապահական ոլորտում եղած իրավիճակից՝ Բաղդասարյանն ասաց․ «Արցախից բռնահանված 198 բուժառու կա ՀՀ-ի ԲԿ-ներում, նրանցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 44-ինը՝ ծանր»։

--00--ԼՀ