Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Ավետիսյան-Վաղարշյան խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

396973704_916056906542996_5255910404899584522_n

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ավետիսյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա կարգելվի դեպի ձախ երթևեկությունը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

--00—ՅՄ