Սնունդ բաժանող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

թմ.

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը ստացված տեղեկությունների հիման վրաանձնականխուզարկության է ենթարկել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված, ազատազրկված անձանց սնունդ բաժանող դատապարտյալ Տ․Գ․-ին։ Այս մասին հայտնում են քրեակատարողական հիմնարկից։

Խուզարկության արդյունքումվերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են 0․67, 0․65 գրամքաշերով,իսկ սննդի համար նախատեսված սայլակում գտնվող ճաշամանի տակից՝ 1․61 գրամ քաշով,մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներովփաթեթներ։ Դատապարտյալ Տ․Գ․-նբանավորհայտարարելէ, որփաթեթներըպատկանում են իրեն։

Հայտնաբերվածներն ուղարկվել են Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

 --00—ԼՀ