«Ակադեմիական քաղաքի» նախագծահետազոտական աշխատանքները կիրականացվի մեկ անձից գնման ձևով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

272246

Կառավարությունը որոշեց թույլ տալ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կոնսորցիումից:

Խոսքը 87.696 մլն դրամ գումարի մասին է:

Այս նախագծի ընդունմամբ կապաահովվի Ակադեմիական քաղաքի կառուցման նախնական փուլում անհրաժեշտ նախագծահետազոտական աշխատանքների իրականացումը:

--00—ՅՄ