Այրվել է վագոն-տնակ, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

վգ
 Հունվարի 21-ին, ժամը 05:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն գյուղի 33-րդ փողոցում այրվում է տնակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված վագոն-տնակում (մոտ 21 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:03-ին, մարվել՝ 06:36-ին: Այրվել է վագոն-տնակը։

 

 --00—ԱՊ