Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո խաղաղության գործընթացը պետք է ակտիվանա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա։

«Ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ