Աճառյան փողոցում առաջացած խցանման պատճառը ՃՏՊ-ն է. Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

կո

Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում առաջացած խցանման պատճառը  ՃՏՊ-ն է:  

Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Վթարի ենթարկված էվակուատորը լայնակի փակել է երթևեկելի գոտիները, ինչն էլ  խցանման առիթ է դարձել: Պարեկային ծառայությանը փոխանցվել է նշված խնդիրը, վերջիններս միջոցներ են ձեռնարկում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:

--00—ԼՀ