Հայտնվել ենք նույն տաշտակի առաջ, որի դեմ պայքարեցինք 2018-ին. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

xaghaghutyan-orakargov-verarta-n275593-1

Այն բոլոր երազանքները և նպատակները, որ մենք դրել էինք 2018 թվականին, շատ արագ հօդս ցնդեցին և մենք նորից նույն տաշտակի առաջ ենք հայտնվել, նորից պայքար ենք մղում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Նորից հավաքվել ենք և զբաղվում ենք այն խնդիրներով, ինչի համար 2018-ին հավաքվել էինք ու հեղափոխություն էինք իրականացնում և թվում էր՝ խնդիրները քայլ առ քայլ կսկսեն ուղղվել։ Բոլոր կանաչ տարածքները, որոնք դեռ Երևանին են պատկանում և սեփականշնորհված չեն, չեն կարող տրվել մասնավոր հատվածների, 90 տարի վարձակալությունն էլ սեփականություն է»,-ասել է  նա՝ նշելով, որ «Օղակաձև» այգին իրենից ներկայացնում է 6 հատված, թեև առանձին են, բայց ամբողջություն են և չի կարելի ամեն հատվածը դիտարկել առանձին-առանձին։

--00—ՅՄ