Ի՞նչ, պետք է ձեռքներս ծալեինք, սպասեինք, որ ընդդիմությունը տապալե՞ր բոլոր ծրագրերը. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Ավագանու մեր որոշ գործընկերներ իրապես չեն հասկանում տրամաբանությունը, մենք մանդատից չենք զրկում նրա համար, որ չենք սիրում, կամ որ քաղաքային իշխանություններին քննադատում են։ Մանդատից զրկում ենք ավագանու այն 5 անդամներին, ովքեր ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։ Այս մասին ավագանու նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ավագանու անդամ լինելը պարտականություն է։

«Ձեզ իրապես թվում էր, թե պետք է ձեռքներս ծալենք, ասենք ամեն ինչ արեք, տապալեք բոլոր նախագծերը ու մենք էլ ասենք՝ վայ, վայ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա՞։ Պարոն Թորոսյանն ասում է՝ մի հանեք, եթե ավագանու անդամն իր պարտականությունները չի կատարում, ինչի՞ պետք է չհանենք»,-ասաց նա։

«Օրենքը հստակ է ասում՝ բոյկոտեք այնքան, մինչև 50 տոկոս քվեարկություններին մասնակցել եք։ Խնդրեմ՝ այն 50 տոկոսը բոյկոտեք, բայց բոյկոտի անձրևանոցի տակ անգործություն մի արեք»,-նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ