Երևանի մի քանի փողոցում լուսավորության մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

l-0x1wh-786x457z-1

Թումանյան, Վարդանանց և Խորենացու փողոցներում իրականացվում է վերգետնյա մալուխների անցկացում ստորգետնյա կապուղիներով: Փոխարինվում և վերանորոգվում են նախկին հենասյուները, տեղադրվում են էներգախնայող LED տեսակի լուսատուներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով:  Նախագծում ներառված է մայրքաղաքի 28 փողոց: Հատկացված վարկի գումարը կազմում է 4.0 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո: 

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերին: Քաղաքի մի շարք հատվածներում մալուխներն արդեն իսկ անցկացվել են գետնի տակ, լուսավորության համակարգն էլ ամբողջությամբ արդիականացվել է: 

Երևանյան 28 փողոցների լուսավորության արդիականացումը նախատեսվում է ավարտել 2026 թվականին: 

--00—ՅՄ