Հայաստանի ուժային կառույցներում բարեփոխումները կաղում են․ իրավապաշտպաններ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Capture

Հայաստանյան բարեփոխումների թեման միշտ էլ գրավել արևմտյան գործիչների ուշադրությունը։ Սակայն նախորդ տարիներին այն ավելի ընդգծվեց, որովհետև Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, թե Երևանը նպատակ ունի ռազմավարական հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ, արձագանք ստանում՝ բարեփոխել երկիրը, գրում է Ամերիկայի Ձայնը։

Հայաստանում բարեփոխումների ընթացքը հեռու է իշխանությունների ստանձնած հանձնառությունից՝ 2018 թվականից հետո գործն առաջ տանել «հեղափոխական տեմպերով»․ կան հաջողված օրինակներ և ուղղություններ, կան ոլորտներ, ուր բարեփոխումները մեծամասամբ ձևական բնույթ են կրում, և արդեն կան հետքայլեր՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որի գլխավորած կազմակերպությունն, ինչպես հայտնի է, հատկապես ուշադիր է իրավապահ համակարգում, ուժայինների մոտ իրականացվող բարեփոխումներին։

Հայաստանում բաեփոխումների թեման լրացուցիչ կարևորություն ստացավ արևմտյան երկրների ու կառույցների հետ Երևանի հայտարարած նոր ռազմավարության համատեքստում, թե սերտ հարաբերությունները, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, այլևս Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն։ Արևմուտքից արձագանքում են՝ նոր որակի հարաբերությունները պահանջում են երկիրը բերել համապատասխան՝ ժողովրդավարական, ինստիտուցիոնալ առումով զարգացած մակարդակի, այսինքն՝ իրականացնել բարեփոխումներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ