Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել են առաջին խումբ գտածոները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

666

Օհանավանի տարածքում բացված  վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հնագետներն արդեն աշխատում են առաջին խումբ գտածոների հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, հնագիտական 56 առարկա՝   հիմնականում 4-5-րդ դարերի ձիթաճրագներ, նախ  հանձնվել է իրենց, համարակալվել, հաշվառվել,  որից հետո տեղափոխել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում իրականացվում է նորահայտ գանձերի մաքրման գործընթացը։

 --00—ԼՀ