Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարարի մասնակցությամբ կայացել է ՀՀ դեսպանության պաշտոնական բացումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

տտտ

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Ուրուգվայի պետական օրհներգերը:

Ուրուգվայի ԱԳ նախարարը և  Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլին գրառում են կատարել Պատվավոր հյուրերի մատյանում:

--00—ԼՀ