Բրյուսելի հանդիպմանը աշխարհաքաղաքական հարցեր չենք քննարկվելու, ամրացնում ենք մեր տնտեսությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Վաղվա հանդիպման մասին տեղեկատվությունը բաց է, կարող եմ ասել որ քննարկելու ենք Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով վաղը սպասվող հանդիպմանը։

«Հանդիպումը մեծապես ուղղված է լինելու մեր տնտեսական հնարավորություններին, աշխարհաքաղաքական մեծ իրադարձություն չպետք է դարձնել այս միջոցառումը»,- նշեց նա։

Ըստ Կոստանյանի, այն պետությունները, ովքեր դեմ են վաղը կայանալիք այդ միջոցառմանը մեդիադաշտում առավել մեծ ակնկալիքներ են ստեղծում այդ միջոցառմից, հետագայում հանրության մոտ առավել մեծ հիասթափություն առաջացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ