Շնորհակալ եմ պարարվեստի գործիչներին՝ բազմաթիվ բերկրալի պահեր մեզ պարգևելու համար․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

դ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել․



«Սիրելի երևանցիներ և արվեստասերներ, Ջերմորեն շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա առթիվ:

Երևանի քաղաքապետարանը չափազանց կարևորում է ոլորտի զարգացմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը, նաև ձեռնարկում ծրագրեր, որոնք, վստահ եմ, վերափոխելու են մեզ, մեզ շրջապատող իրականությունը:

Շնորհակալություն եմ հայտնում մայրաքաղաքի մշակութային կյանքի ինքնատիպ դիմագիծը կերտող պարարվեստի մեր գործիչներին՝ պարի հետ հաղորդակցվելու բազմաթիվ բերկրալի պահեր մեզ պարգևելու համար»:

--00—ՍՊ