ԱԱԾ-ն թող չսպառնա ժողովրդին, ամեն մեկը թող իր գործն անի, չփորձեն խոչընդոտել խաղաղ ցուցարարներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ԱԱԾ-ն թող չսպառնա ժողովրդին, ամեն մեկը թող իր գործն անի, չփորձեն խոչընդոտել խաղաղ ցուցարարներին։ Այսօր այս մասին Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի»  շարժման քայլերթի սկզբում ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ պատգամավոր, շարժման մասնակից Գառնիկ Դանիելյանը։

«Մենք հակասահմանադրակն որրևէ քայլ չենք արել, որ էդ հաղորդագրությունը տարածել են, ԱԱԾ-ն կամ էն կառույցները, որոնք պետք է մեր երկրի անվտանգությունն ապահովեն, ապահովե՞լ են, մեր սահմանները ապահովվա՞ծ են, ապահոված չեն, ամեն մեկը թող իր գործն անի, չեն արել, դրա համար էլ հասել ենք էս օրին։

Թող չսպառնան, ես սա դիտարկում եմ որպես սպառնալիք, սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ և իմ կոչն է բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայության մեջ են, որևէ մի կերպ չփորձեն խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ սպառնալ կամ բռնություն կիրառել», - իր խոսքում նշեց Դանիելյանը։

Քաղաքական գործիչը հայտնեց նաև, որ ինքը բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ իրավապահ համակարգը ամեն կերխ խոչընդոտում է մարդկանց՝ մասնակցելու հավաքներին, այդ իրավունքը ոչ ոք չի կարող սահմանափակել, սահմանափակողները օրենքի ողջ խոստությամբ պատասխան են տալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ