Փոքրիկ Հայաստանն անուրանալի ներդրումն ունեցավ Մեծ հայրենականում հաղթանակի կերտման գործում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

IMG_0003

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ։

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ։ Մայիսի 9-ը մեր տոնացույցի ամենասիրված տոներից է։

Փոքրիկ Հայաստանը, հայ ժողովուրդը իրենց անուրանալի ներդրումն ունեցան Մեծ հայրենականում հաղթանակի կերտման ու աշխարհում խաղաղության հաստատման գործում։ Իսկ տասնամյակներ անց մեր երկրապահ հերոսների սխրանքները դարձան հայկական կանոնավոր բանակի ստեղծման հիմքը։ Բանակ, որն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները։

Իմ խոնարհումը հաղթանակի ու անկախության մարտերում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակի առաջ։

Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, խաղաղություն, առողջություն, երջանկություն ու բարեկեցություն եմ մաղթում Ձեզ ու ձեր ընտանիքներին»,- ասվում է ուղերձում։

--00—ՅՄ