Այսօր Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

72836856_0_39_1600_940_1920x0_80_0_0_caa4210228d5c887009ca125a4c14781

Այսօր Ալմաթիում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Բայրամովն արդեն մեկնել է Ղազախստան, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Ալմաթի այցի շրջանակներում Բայրամովը կմասնակցի «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հաջորդ փուլին։

Բացի այդ, այցի ընթացքում Բայրամովը հանդիպումներ կունենա Ղազախստանի պաշտոնյաների, մասնավորապես՝ փոխվարչապետի և ԱԳՆ ղեկավարի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ