Թուրքիայում երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

photo_2024-05-15_11-28-41

Թուրքիայի կառավարությանը կից գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության»  (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայում ավելի քան 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Նշվում է, որ 4.5 բալանոց ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ մայիսի 15-ի վաղ առավոտյան գրանցված երկրաշարժի հետևանքով արտակարգ դեպքեր չեն գրանցվել: 

--00—ՅՄ