Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհն այսօր ժամանակավորապես փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

img_3897_thumb_v1_thumb_v1.thumb_

Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ մայիսի 16-ին‚ ժամը 11.00-ին‚ ճանապարհի կմ7+460 - կմ7+510 հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Հաղորդվում է, որ այսօր՝ ժամը 11.00-ից մինչև 14.00‚ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։

--00—ՅՄ