Կիրանցում տեղի ունեցող պատճառը մեկն է ու այն Երևանում է. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Իշխանությունների վրա ազդեցություն չունեցան լայն հիմնավորումները, որոնք տրվել են մասնագետների կողմից և այն լայն անհամաձայնությունը, որը հայտնել են քաղաքացիները։ Դրա համար անհրաժեշտ է ոչ թե գնալ հետևանքների հետևից, այլ վերացնել պատճառները։ Պատճառը մեկն է, այն Երևանում է։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով երեկ հրապարակված սահմանազատման քարտեզի մասին։

Խոսելով այս պահին Կիրանցում տեղի ունեցողի մասին, Սրբազանն ասել է, որ այլընտրանք չի մնացել` կա՛մ այսօր, կա՛մ երբեք, պետք է ազատագրել երկիրը թշնամական պարտադրանքից․ «Կիրանցի ժողովուրդը այսօր փողոցում է գտնվում, մեր զորակցությունն ենք հայտնում նրանց և վճռականորեն վերահաստատում՝ այդ արցունքներն ու տառապանքը անպատասխան չեն մնալու, դրանք իրականացվելու են շատ շուտով»,-ասել է նա՝ բոլորին հրավիրելով ծրագրել ու իրականացնել հաջորդ քայլերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ