ԱԳՆ-ում ԵՀ պաշտոնյայի հետ քննարկվել է ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցության «դիմակայունության» նոր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

դ
Մայիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Հարևանության և  ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Արևելյան հարևանության և  ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Զրուցակիցները բարձր են գնահատել 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան հանդիպման անցկացումը և հանգամանալից անդրադարձ կատարել ԵՄ՝ Հայաստանին աջակցության նոր   «Դիմակայունություն և աճ» ծրագրին՝ նախատեսված 2024-2027 թվականների համար:

Պարույր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ ծրագրում նախանշված առաջնահերթությունների արդյունավետ իրականացումը մեծապես կնպաստի Հայաստանի համապատասխան կարողությունների ամրապնդմանը և տնտեսական զարգացմանը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-ԵՄ բազմոլորտ համագործակցության զարգացման ներկայիս ընթացքը՝ կարևորելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների ամբողջական իրականացումը և մոտ ապագայում Գործընկերության առաջնահերթությունների վերանայված և առավել հավակնոտ օրակարգի ընդունումը:

--00—ՍՊ