Կաշառքի գործով ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

լլ

Ձերբակալվել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, Կապի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:

Իրավապահ մարմինների աղբյուրը հաստատել է, որ գեներալի տունը խուզարկվել է ենթադրյալ խարդախության մասին քրեական գործի առնչությամբ։ Արդյունքների հիման վրա Վադիմ Շամարինը հարցաքննության է տեղափոխվել ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր զինվորական քննչական վարչություն։ 

--00—ԼՀ