Ալեն Սիմոնյանը «բացահայտել» է, թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

287681

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ «Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:

Գուշակեք, թե ինչու.

Պատասխանը պարզ է՝ ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ  - 24.000 դրամ Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»:

--00—ՅՄ