Երևանում «Թումո» կենտրոնի մոտ ավտովթար է եղել․ տուժածները բուժօգնություն են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

timthumb (2)

Այսօր՝ մայիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Հալաբյան փողոցում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիմաց բախվել են «Ford», «Kia», և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը  տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել 2 հոգու, ապա նրանցից մեկին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ