«Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»․ Դավութօղլու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

photo_2024-05-23_15-32-00

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ընդդիմադիր խորհրդարականակնների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին

«Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։  Փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները։ Պետք է կանխել Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս»,-նշել է նա։

Անդրադառնալով Իրանի նախագահի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ Դավութօղլուն նշել է, որ  Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի, որ  Միջին Արևելքի «հրդեհը» հանկարծ չտարածվի Կովկասում: 

«Կովկասի զարգացումները չեն կարող հեռու պահվել Մերձավոր Արևելքի զարգացումներից։ Ռայիսիի հանդիպումը Ալիևի հետ որպես շատ կարևոր քայլ էի համարել։Անհրաժեշտ եմ համարում շտապ եռակողմ գագաթնաժողով անցկացնել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև»,-եզրափակել է նա։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ