ԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

կգմ.j

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն: Այս մաին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը զորակցություն է հայտնել բարեկամ Իրանի ժողովրդին և իշխանությանը:

--00—ԼՀ