Խաչատուր Սուքիասյանի նյարդային վիճակը հրապարակի պատկերով է պայմանավորված, նրանց աչքերում վախ կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Մեր չափերը Խաչատուր Սուքիասյանը չի որոշում, ավելի լավ է իր կողքի նստողների չափերով զբաղվի, որ ականջ են ուզում կտրել, նա ասում է այն, ինչ իրենք անում են շինծու քրգործեր, ոստիկանության հարձակումներ։ Սուքիասյանի նյարդային վիճակը պայմանավորված է Հրապարակի պատկերով, ազգաբնակչության վերաբերմունքով, իշխանականների աչքերում վախ կա։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից հնչած Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներին։

Պատգամավորի խոսքով, ժողովրդին խաբել հնարավոր չէ, ամեն ինչ հասկանում են և դուրս են եկել պայքարի, պետք է դա հաշվի առնի նաև ՔՊ խմբակցությունը․ «ՔՊ', Նիկոլը Նոյը չէ, տապան չունի, որ ձեզ փրկի, իր հետագիծը նայեք, ոնց է իր թիմակիցներին գցում, հետո էլ ասելու է՝ խմբակցությունն էր իրեն ստիպում, ԱԳՆ-ն է մեղավոր, իրեն սխալ են զեկուցել»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ