Իսրայելի ոստիկանի կողմից սպանված Թուրքիայի քաղաքացու դին Թուրքիա է բերվել 23 օր անց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

d

Ապրիլի 30-ին Երուսաղեմի Հին քաղաքում դանակահարության դեպք էր տեղի ունեցել։

Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացի, կրոնական հարցերով իմամ Հասան Սաքլանան դանակով հարձակվել էր իսրայելցի ոստիկանի վրա, ինչից հետո ոստիկանները կրակ էին բացել նրա ուղղությամբ և սպանել։

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի 34-ամյա քաղաքացին զբոսաշրջիկի կարգավիճակով Իսրայել էր մեկնել 72 ժամ առաջ:

Նշվում է, որ Սաքլանանի մարմինը 23 օր անց Թուրքիայի արտգործնախարարության միջոցով բերվել է Թուրքիա և նրա դին կհուղարկավորեն դատաբժշկական փորձաքննություններից հետո։

Աղբյուրը՝ Ermenihaber


--00—ՍՊ