Ք ՛Պ, դուք հո թայֆա չեք, դեմագոգիայով մի զբաղվեք, ինչի՞ եք հիմա հիշել եկեղեցին հարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Իբր արդարություն են ուզում հաստատել, Եկեղեցին են ուզում հարկել, եթե Եկեղեցու դեմ պահանջ, բողոք կար, վեց տարի իշխանություն էին, ինչի՞ այսքան տարի չէին խոսում։ Կեղտոտ վարքագիծ է, երբ իրենց  քաղաքական շահին դեմ է, սկսում են աչոկներ հավաքել կամ կոմպրոմատներ հրապարակել, եթե անօրինություն կար, թող հրապարակեին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բժիշկ Հայկ Մանասյանը։

«ՔՊ', դուք հո թայֆա՞ չեք, ժողովրդին եք ծառայում, դեմագոգիայով մի' զբաղվեք, ինչի՞ եք հիմա հիշել եկեղեցին հարկելու մասին։ Թայֆաբազ են խաղում, մարդկանց են մանիպուլացնում, պետության մասին խոսում են այնքան, ինչքան հարիֆների մի խումբ կհավատա ու կընդունի»,- ընդգծեց Մանասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան


--00—ՍՊ