Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է․ Ադրբեջանը հավաստիացում է տվել ՈՒԵՖԱ-ին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

հենրիխ

Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ Ադրբեջանում տեղի ունենալիք Եվրոպայի Լիգայի եզրափակչի հանդիպման ժամանակ «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված կլինի։

«Մեր կառավարական մարմիններն ՈՒԵՖԱ-ին երաշխավորել են. ոչ մի խնդիր անվտանգության ապահովման հետ չի լինելու: Դեռ մինչև «Արսենալի» եզրափակչում հայտնվելը մենք հայտ էինք ստացել ՈՒԵՖԱ-ից երաշխավորության վերաբերյալ:

Մեր իշխանությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները, Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում ապահովելու համար», - հայտարարել է գլխավոր քարտուղարը:

Տեսանյութեր

Live

Լրահոս