Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէ․ նրա առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը, որին գեներալ Մանվելը ներկա չի եղել։ «Նաիրի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին։

Հիշեցնենք, որ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետներին ուղղված լրացուցիչ հարցերը։ 

Հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։