General Motors-ի ավելի քան 49 հազար աշխատակիցներ գործադուլ են սկսել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

General Motors ավտոկոնցեռնի ավելի քան 49 հազար աշխատակիցներ, որոնք ամերիկյան ավտոարդյունաբերության աշխատողների միացյալ արհմիության անդամ են, գործադուլ են սկսել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:  Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տապալվել են աշխատանքային նոր պայմանագրի պայմանների շուրջ բանակցությունները ընկերության ղեկավարության հետ: Աշխատակիցները հրաժարվում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ նրանց մի մասը մտադիր է մասնակցել բողոքի ակցիային: Կիրակի շուրջ 200 գործարանի ղեկավար միաձայն քվեարկել են գործադուլի օգտին՝ եթե կողմերը երեկոյան չգան համաձայնության: Երկուշաբթի առավոտյան գործադուլի պատճառով փակ է եղել 33 գործարան՝ ԱՄՆ 9 նահանգում, նաև՝ պահեստամասերի 22 ձեռնարկություն:

Ընկերության ղեկավարության պնդմամբ, իրենք իրենց հերքին առաջարկել են աշխատակիցներին աշխատավարձի բարձրացում, առողջապահական արտոնություններ և 7 միլիարդ դոլարի ներդրում, որի օգնությամբ կստեղծվի 5,4 հազար նոր աշխատատեղ:Հայտնի չէ, թե որքան  կշարունակվի ակցիան:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news