Արցախի նախագահի առաջադրված հաջորդ թեկնածուն Արայիկ Հարությունյանն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

արայիկհարությունյան

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է,որ ԿԸՀ է ներկայացրել գրանցման փաստաթղթերը:



«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հետևելով «Ազատ հայրենիք» կուսակցության՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին կայացած 7-րդ համագումարի որոշմանը և հարգելով հանրությանը տված իմ խոստումը՝ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի իմ թեկնածության գրանցման համար նախատեսված փաստաթղթերը:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ԿԸՀ ենք ներկայացրել նաև «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական համամասնական ցուցակում ընդգրկված 65 անդամների թեկնածությունների գրանցման համար փաստաթղթերը: Դաշինքի մաս են կազմում նաև «Արցախի Արմենական», «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն» և «Շարժում-88» կուսակցությունները:

Աստծո կամոք՝ հաջողություն մեր հայրենիքին… Թող արցախցի ընտրողի վստահության քվեով հիմք դրվի հայրենիքի հետագա զարգացման ու զորացման նոր էջերին»,- եզրափակել է նա: