Դադարեցրեք Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը. Կատվալյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 23, 24News

Կատվալյան

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հորդորում եմ դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը՝ նկատի ունենալով շարադրանքի աղաղակող լեզվական սխալներն ու անտրամաբանական ձևակերպումները, մասնագիտական ու բովանդակային անլիարժեքությունն ու թերացումները, կրթական գործի կազմակերպման վերաբերյալ պատկերացումների՝ ազգային ու պետական նպատակներին ու շահերին, առկա աշխարհաքաղաքական իրադրությանը անհամապատասխանությունը»:

--00--ԱԹ