Ջրաձոր գյուղում՝ «Սրդի սար» կոչվող հատվածում, 60-ամյա կինը վնասել է ոտքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

աին

Օգոստոսի 29-ին՝ ժամը 16:40-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր գյուղում՝ «Սրդի սար» կոչվող հատվածում, Գրետա Գ․-ն (ծնված 1960 թ.) վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են (մոտ 2 կմ) շտապօգնության ավտոմեքենային:

--00—ԼՄ