Սպիտակի ԲԿ-ում պայթյուն չի եղել․ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

սպտակ

Հոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

Ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տեղեկությունների՝ թթվածնի մատակարարման համակարգն է պայթել։

--00—ԼՄ