Ջալալ Հարությունյանը չի ասել, թե իր տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

արցախ.ջալալ

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ կապված քրեական գործի վերաբերյալ: 

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»:

--00--ԱԹ