Անհատ ձեռնարկատերերին թույլատրել են վերսկսել աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կարապետ Միքայելյանին (Վայոց Ձորի մարզ, գ. Ելփին) պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Արմինե Մարկոսյանին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) պատկանող լավաշի արտադրամասերի գործունեության կասեցումը։ Այդ մասին հայտնում է տեսչության մամուլի ծառայությունը։

Արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել տեսչական մարմնի տված բոլոր հանձնարարականները: