Զոհվածի հորեղբայրը ներողություն է խնդրել վարչապետից՝ հերոսի շիրիմին մոտ չթողնելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին այցելել էր Վայոց ձորի մարզ: Գետափ համայնքի գերեզմանատանը, ուր վարչապետն այցելել էր՝ հարգելու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը, տեղի էր ունեցել միջադետ։ Զոհերից մեկի եղբայր ներկայացած անձը չէր թույլատրել Նիկոլ Փաշինյանին մոտենալ զոհերի շիրիմներից մեկին։

Պարզվել է՝ զոհվածը Կարեն Եղոյանն է, ում հորեղբայրը՝ Աշոտ Եղոյանը, ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել վարչապետից տեղի ունեցածի համարլ։

«Արման ջան, դու ասում ես, թե բոլոր իրավունքները ունես, իսկ ես քեզ որպես Կարենի հորեղբայր ասում եմ՝ դու ոչ մի իրավունք չունեիր քեզ նման կերպ պահեիր ու թույլ չտայիր, որ մեր երկրի վարչապետը խոնարհվեր ու ծաղիկներ դներ իմ եղբոր որդու շիրիմին: Ասեմ ավելին՝ դու ոչ թե որպես հարազատ, այլ հարազատի անվան տակ քողարկվելով, լինելով քաղաքական բևեռի հակառակ կողմի ներկայացուցիչ՝ դու կատարել ես ընդամենը 17 քաղաքական պոռնիկների պատվերը, որի համար դեռ շատ ես զղջալու: Ես, որպես զոհված զինծառայողի հորեղբայր, ներողություն եմ խնդրում երկրի վարչապետից ու Գետափի ողջ հասարակությունից:

Հարգանքներով՝ Աշոտ Եղոյան»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։