ՀԱԿ ընտրական ցուցակում 101 թեկնածու է. վարչապետի թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

«Հայ Ազգային Կոնգրեսը» Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց նախընտրական ցուցակը։ Ցուցակը ԿՀԸ էր տարել կուսակցության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը համարը կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, երրորդ համարը՝ Ինեսա Գաբայանը։ Ցուցակը կազմված է 101 թեկնածուներից։

Խաչատրյանը նշեց, որ ցուցակն ամբողջությամբ կհրապարակեն այսօր։

  --00—ՄՀ