Գերիները մեզ կներեն մեկ-երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Նիկոլ

Գերիների հարցն ուզում են այսօր մեր պետության և ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այս մասին այսօր Արմավիրում իր աջակիցների հետ հանդիպմանը նշեց ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Բաքվի բանտերում այդ տղաները պայքարում են Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար: Այո՛, նրանք մեզ կներեն՝ 1 կամ 2 երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե հանուն իրենց ազատության մենք զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց` պատերազմից հետո ամենահեշտ լուծումը կլիներ թողնել-փախչելը, բայց իրենք փախչող չեն:

«Մենք համարում ենք, որ եթե պատմությունն այս դաժան բեռը դրել է մեր ուսերին, ուրեմն մենք պետք է այդ բեռը տանենք մինչև վերջ»,- նշեց նա:

--00--ԱԹ