ԵՄ-ն 9-10 մլն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

նկար

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեն կառավարությունում այսօր Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ասել է, որ տխրել է զոհերի առկայության փաստով։

«9-10 մլն եվրոյի մարդասիրական օգնություն ենք համախմբել։ Այդ օգնությունը շատ մոտ ապագայում կցուցաբերվի հակամարտությունից տուժած անձանց»,-ասել է Օլիվեր Վարհեն։

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է շատ ակտիվ դերակատարում ստանձնել հակամարտության հաջորդած իրավիճակում և աջակցել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը՝ հաղթահարելու մարդասիրական ճգնաժամը։

--00—ԼՄ