ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանի պետական ծառայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել է հենակետ և իրանական բեռնատարներից գանձում է տուրքեր:
ՀՀ իշխանությունը պաշտոնապես հայտնում է, թե այդ տարածքը, որտեղ տեղադրվել է հենակետը, և որտեղ ադրբեջանական պետությունը իրանական բեռնատարներից պետական տուրքեր է գանձում, Ադրբեջանի տարածքն է:
Հետաքրքիր է՝ իսկ ՀՀ իշխանությունը կանխատեսե՞լ է, որ այդ հայտարարություններով Ադրբեջանի համար ստեղծել է շահավետ հնարավորություն՝ անցած 30 տարիների համար Ադրբեջանի կողմից չգանձված գումարները (պատճառը, փաստորեն՝ մենք Ադրբեջանին թույլ չենք տվել իրենց սեփական տարածքը հսկել) պահանջել և ստանալ հենց Հայաստանի Հանրապետությունից»:
--00--ԱԹ