Երեք ծառայակցի սպանած ադրբեջանցի զինծառայողը հայտնաբերվել է Քաշաթաղում

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 3,  24 News

ադրբեջան

Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողը սպանել է 3 ծառայակցի ու դիմել փախուստի:

Կրտսեր սերժանտ Էվեզլի Էլհան Մուհամեդ օղլուն, անհայտ պատճառով, կրակ է բացել ծառայողական զենքից և սպանել լեյտենանտ Յուսիֆ Իսմաիլով Իսմաիլ օղլուին, կրտսեր ենթասպա Ջալիլզադե Ամիլ Ֆուար օղլուին և կրտսեր ենթասպա Իբրահիմով Ռաֆաիլ Նաթիգ օղլուին։ Այնուհետև թողնելով զենքը՝ դիմել է փախուստի։

Փախուստի դիմած զինծառայողը հայտնաբերվել է Քաշաթաղի շրջանում։

--00—ՄՀ